ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է արել

ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է արել
24.10.2020 | 12:26

«Հրապարակը» գրում է.

«Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին. երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։

«Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ շուրջ 45 րոպե, և որևէ բացասական բան որևէ պաշտոնյայի կողմից պարոն Ծառուկյանն ինձ չի ասել։ Իր վիճակից, իր տրամադրությունից էլ է երևում, որ բոլորն իրեն հարգանքով են մոտեցել, որովհետև ինքը դրան արժանի է, և բոլորն էլ հասկանում են, որ այն մեղադրանքը, որը վերագրված է իրեն, ու այն բոլոր դատավարական գործիքները, որ կիրառվել են, ճիշտ չեն եղել, չեն համապատասխանել արդարությանը»։ Պետրոսյանին հարցրինք նաև մամուլում հայտնված տեղեկությունների մասին, որ Ծառուկյանը, բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել, ըստ լուրերի՝ դրանք այն գումարներն են, որոնք Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել էին հարկային մարմինները։ «Ձեր նշած տեղեկատվությանը տեղյակ չեմ, բայց Ծառուկյանը միշտ էլ վճարել է հարկերը, դրա ապացույցն էլ այն է, որ հարկային մարմիններն իրենց ստուգումների արդյունքում այդպիսի բան չեն հայտնաբերել»:

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ